Հուսով ենք՝ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը․ ՌԴ նախագահի խոսնակ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը չի փոխում արտաքին քաղաքական կուրսը և շարունակում է հանդիսանալ ՀԱՊԿ անդամների դաշնակիցն ու  ռազմավարական գործընկերը։

 «Հույս ունենք, որ Հայաստանը չի փոխում իր արտաքին քաղաքականության վեկտորը։ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, մեր ռազմավարական գործընկերը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում համագործակցության առումով։ Նրանց հետ երկխոսությունը կշարունակենք»,- ասել է Պեսկովը՝ ռուս լրագրող Պավել Զարուբինին, ով ՌԴ նախագահի մամուլի խոսնակի հայտարարությունը  մեջբերել է Տելեգրամի իր ալիքում։   

 

Այս թեմայով
am