Կրասնոդարում ավտովթարի հետևանքով տուժել են Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիներ

Կրասնոդարի կենտրոնում «Volkswagen»-ի հետ բախումից հետո «ՎԱԶ 2110»-ը մխրճվել է շենքի մեջ, ինչի հետևանքով տուժել են Հայաստանի և Ադրբեջանի երկու քաղաքացիներ։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշվում է, որ նոյեմբերի 22-ի երեկոյան Կրասնոդարի կենտրոնում 46-ամյա կինը «Volkswagen»-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել «ՎԱԶ 2110»-ին, ինչից հետո «ՎԱԶ»-ը շարունակել է ընթանալ և բախվել Ձերժինսկու փողոցի շենքի ճակատին։

Ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները՝ Հայաստանի 20-ամյա և Ադրբեջանի 19-ամյա երկու քաղաքացիները, տեղափոխվել են հիվանդանոց։

Այս թեմայով
am