ՌԴ-ից ուղարկված 40 տոննա բեռն անհրաժեշտ է ԼՂ-ից բռնահանվածների վերաբնակեցումը կազմակերպելու համար
ՌԴ–ից ուղարկված 40 տոննան այն իրերն են, որոնք անհրաժեշտ են Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածների վերաբնակեցման համար: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«ՀՀ կառավարության նախանշած ցանկից ելնելով ենք ձևավորվել ուղարկված մարդասիրական օգնությունը», - ասել է Կոպիրկինը:
Կոպիրկինի խոսքով, սա հայ և ռուս ժողովուրդների ու երկրների միջև համերաշխության նշան է շատ բարդ ժամանակաշրջանում։
ՌԴ բարձրաստիճան դիվանագետը հավելել է նաև, որ բացի այս բեռից, ԼՂ–ից տեղահանված անձանց համար օգնություն են ուղարկել նաև ՌԴ հասարակական կազմակերպությունները, այդ թվում նաև «Ռոսսոտրուդնիչեստվոն»: