Կարմիր խաչը հայտնել է, որ պարբերաբար այցելում է Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին
|
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցները պարբերաբար այցելում են Ադրբեջանում ապօրինի պահվող հայերին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական АПА-ն, այս մասին Նախիջևանում կայացած սեմինարի ժամանակ լրագրողներին ասել է Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչության ղեկավար Դրագանա Կոիչը։ «ԿԽՄԿ-ն ստուգում է, թե արդյոք այդ մարդկանց համար պայմաններ են ստեղծվել իրենց ընտանիքների հետ շփման համար։ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն այս հարցերը պարբերաբար քննարկում է երկու կողմերի հետ՝ և՛ ադրբեջանական, և՛ հայկական։ Վերջին այցելություններն իրականացվել են հոկտեմբերի վերջին-նոյեմբերի սկզբին»,- ասել է նա: |