Տաթևիկ Վիրաբյանն ազատ արձակվեց

Տաթևիկ Վիրաբյանը` Տաթև Արցախը րոպեներ առաջ ազատ է արձակվել, սակայն զրկված է հաղորդակցության միջոցներից և տեսակցություններից: Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Արսեն Բաբայանը։

«Տաթևիկ Վիրաբյանը տան ճանապարհին է: Այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը:

Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից:

Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք»,– ֆեյսբուքյան իր էջում գրել է Բաբայանը։

Այս թեմայով
am