Ավագանու անդամները հարվածեցին իրար․ լարված իրավիճակ

Երևանի ավագանու նիստն ընթանում է լարված իրավիճակում։ Արդեն  տեղեկացրել էինք, որ «Մայր Հայաստան» խմբակցության անդամների և «Հանրապետություն» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի միջև վիճաբանություն սկսվեց, երբ վերջինս իր ելույթում կոշտ քննադատություններ հնչեցրեց ավագանու ընդդիմադիր խմբակցության որոշ անդամների հասցեին։ 

Ապա, երբ Անի Խաչատրյանն ավարտեց իր ելույթը և փորձում էր նստել իր տեղում, Սոնա Աղեկյանը վերջինիս վրա ջուր լցրեց, որից հետո Անի Խաչատրյանը հարվածեց Աղեկյանին։ Ուղիղ հեռարձակումն ավարտվեց։

Այս թեմայով
am