Հայ-ճապոնական առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ճապոնիայի դեսպան Ֆուկուսիմա Մասանորիին` նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

 

«Ճապոնիայի համար Հայաստանը շատ կարևոր գործընկեր է` ուղղված երկկողմ հարաբերությունների առավել խորացմանը, զարգացած տնտեսություն ունենալուն և առողջապահական ոլորտի բարելավմանը` հիմնված օրենքի գերակայության վրա»,-նշել է Ֆուկուսիմա Մասանորին:

 

«Գնահատելի է ձեր անձնական ներդրումը հայ-ճապոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և առողջապահական տարբեր ծրագրերի իրականացման հարցում», - նշել է նախարարը:

 

Երկկողմ գործակցության վերջին ձեռքբերումներից են`


․նորագույն, ճշգրիտ ախտորոշման բժշկական սարքավորումների նվիրաբերում` Երևանի և մարզերի առողջապահական հաստատություններին
 

․վերջին սերնդի սարքավորումներով համալրված շտապօգնության 39 մեքենաների նվիրաբերում
 

․պաթոհիստոլոգիայի գերժամանակակից լաբորատորիայի բացում Վանաձորի բժշկական կենտրոնում։
 

Առաջիկա ծրագրերը նպատակաուղղված կլինեն բժշկական կենտրոնների վերազինմանը և ԼՂ բնակչության բռնի տեղահանման հետևանքով առկա մարտահրավերների հաղթահարմանը:

 

Այս թեմայով
am