Չփորձես ինձ ընդհատել, թե չէ կստանաս. Խաչատրյանը՝ Նարինե Հայրապետյանին

Երևանի ավագանու այսօրվա նիստի ժամանակ արձագանքելով «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարիներ Հայրապետյանի ելույթին,  «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյան ասաց. «Այս ամբիոնը պետք չի օգտագործել մանկական երազանքների՝ ասմունքելու համար, այն էլ անորակ բանաստեղծություններ: Սա լուրջ ամբիոն է, և կա ընտրված քաղաքապետ և քաղաքային իշխանություն, եկեք մի քիչ լրջանանք և ամեն մի հարց չտանենք քաղաքական էժանագին շուոների»:

Այնուհետև ելույթի ընթացքում պարբերաբար գոռգռացող Հայրապետյանին դիմելով Խաչատրյանն ասաց. «Այսուհետ չփորձես ինձ ընդհատել, թե չէ կստանաս»:

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը արձագանքելով նկատեց, որ Հայրապետյանի բուռն ելույթի ժամանակ բոլորը լուռ լսում էին, և ոչ ոք չէր արձագանքում, և որ ակնկալում է նույնատիպ վերաբերմունք:

Այս թեմայով
am