Փաշինյանը 2018-ին ո՞ւմ էր ռեկլամ անում՝ «գալուբոյներին», դրանք պատահական մեսիջներ չէին. Շարմազանով

Պետության հիմքը ավանդական  ընտանիքն է, բայց իրենք ի՞նչ արեցին՝ տրանսգենդերին բերեցին, «տնգեցին» ԱԺ-ում․ ասուլիսում հայտարարեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը հետևողական հակաքարոզ են իրականացրել ազգային արժեքների նկատմամբ։

Նա հիշեցրեց, որ 2018-ին Փաշինյանը համասեռամոլի քարոզ էր անում։

«Ո՞ւմ էր ռեկլամ անում 18-ին, երբ վարչապետ էր ընտրվել, նիստը ես էի վարում, պատմում էր, որ Փարիզ այցի ժամանակ օդանավակայանում հանդիպել է մի հայ երիտասարդի, ասել է՝ ինչ լավ է դու դարձար ՀՀ վարչապետը, էտ բոբո նախկիններն ինձ լարել էին, քանի որ գալուբոյ ա...

Հիմա ի՞նչ եք ասում․ համասեռամոլ, սեռական փոքրամասնության ներկայացուցիչ, ես հակաքարոզ չեմ անում։ Նա ամբիոնից համասեռամոլության պաշտպան է իրեն  հայտարարում, էտ Փարիզում ուրիշ հայ չկար», - պատմեց Շարմազանովը։  

Հետո հիշեցրեց, որ պետությունը ֆինանսավորել էր  սեռափոխված մարզիկի մասին ֆիլմը, որից հետո Փաշինյանը հայտնեց, որ «այդ տրանսգենդերը իր պաշտպանության տակ է»։  

«Սրանք պատահական մեսիջներ չեն, արդյունքն է ԱՄՆ նախագահի նախկին ազգային անվտանգության գծով խորհրդական  Ջոն Բոլթոնի հետևյալ հայտարարության, որ հայ ժողովուրդը պետք է հրաժարվի կաղապարներից»։

Այս թեմայով
am