Պետդեպից մեկնաբանել են Ադրբեջանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը

Պետդեպից մեկնաբանել են Ադրբեջանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը՝ նշելով, որ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին․

«Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության շուրջ բանակցություններին՝ լինի այստեղ, թե այլուր։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել այդ բանակցություններին։ Դա է մեր քաղաքականությունը», - ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։ 

Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնի դարձավ՝ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: 

Այս թեմայով
am