Բելգիան աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու՝ Եվրամիության ջանքերին. Լահբիբ
Հանդիպում ունեցա իմ հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ՝ մեր ժողովուրդներին միավորող կապերն է՛լ ավելի ամրապնդելու համար: Այս մասին թվիթերում գրել է Բելգիայի արտգործնախարար Հաջա Լահբիբը:
«Ընդգծել եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացի կարևորությունը։ Բելգիան աջակցում է կայուն խաղաղության հասնելու Եվրամիության ջանքերին։
Մեր երկիրը շարունակելու է նաև աջակցել Հայաստանին և փախստականներին օգնություն առաջարկող մարդասիրական կազմակերպություններին»,- գրել է նա: