Թաթուլ Ասիլյանը հեռացվել է ՔՊ-ից

ՔՊ-ի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք՝ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։

«Նոյեմբերի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Քննարկվել են կուսակցության Վայոց ձորի տարածքային կազմակերպությունների աշխատանքի, ինչպես նաև հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցեր։

Քննարկվել են նաև կարգապահական բնույթի հարցեր։ Վարչության որոշմամբ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից»,- նշված է հաղորդագրությունում։

Այս թեմայով
am