Երևանում կրակոցներ են հնչել

Նոյեմբերի 9-ին ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Նոր Արեշում կրակոցներ են հնչել, հայտնում է Շամշյանը: 

 

Ոստիկանները պարզել են, որ ժամը 20:30-ի սահմաններում Նոր Արեշ 4-րդ փողոցի 18 հասցեի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ 24-ամյա Գոռ Ս.-ի, 50-ամյա Եղիշե Ս.-ի և 28-ամյա Սարո Գ.-ի միջև, որի ժամանակ այն վերածվել է ծեծկռտուքի, որից հետո Գոռ Ս.-ն իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ է արձակել օդ, ինչից հետո կռվի մասնակիցները դիմել են փախուստի:

 

Դեպքի վայրում հայտնաբերվել է 1 հատ կրակված պարկուճ:

Այս թեմայով
am