Հիմա մեզանում «ճշտի գաղափարի հեղինակություններ» գրեթե չեն մնացել, և մենք ենք նրանց այդ գրեթե չմնացածներին այսօր դարձնում «ճշտի» գաղափարի հետևորդներ

Ամենևին պատահական չէ, որ գողերն ու «քրեական» հեղինակությունները  ժամանակին մեծ հարգանք են վայելել մեր հասարակության զգալի խավերի շրջանակներում: 

Բանն այն է, որ այսօր «ճշտի» գաղափարի հետևորդներին բնորոշ հաստատակամ տղամարդկային վարքագծին աստիճանաբար կարոտ են մնում ոչ միայն կանայք, այլև հասարակությունը՝ամբողջությամբ, քանզի մեզանում սրընթաց աճում է «անթասիբությամբ» առաջ գնալու երևույթն ու պահանջարկը: 
 

Եվ չիդեալականացնելով և այս դեպքում անհարկի ռոմանտիզմից հեռու մնալով՝ ուզում եմ նշել, որ «ճշտի» գաղափարի հետևորդները, երբեք չեն  սիրում խոսել հենց իրենց մասին  ի տարբերություն այսօրվա «հեղինակությունների»:
 

Մինչ  դեռ,  տարիներ առաջ «ճշտի» գաղափարի հետևորդները Ղարաբաղյան շարժման ժամանակ անուրանալի բարեգործություններ  են արել և երբեք չեն բարձրաձայնել, հայտնի Սվո Ռաֆ (Ռաֆայել Բաղդասարյան)-ը  ՌԴ-ում սննդամթերքի 6 գործարան է աշխատացրել   օր ու գիշեր՝ մեր զինվորներին կերակրելու համար, էլ չենք խոսում զենք-զինամթերքի մատակարարման մասին՝ 1-ին գիծ: 

Եվ այս ամենի մասին հասարակությունն իմացավ միայն տարիներ անց: 
Այդ տարիներին ասում են,նաև որ էջմիածնեցի Հարութիկի ֆինանսական ահռելի աջակցությունն է  եղել  մեր երկրին, մեր նորաստեղծ պետականության համար ծանրագույն տարիներին: Ինչպես նաև ազգությամբ ոչ հայ, աշխարհին հայտնի գող Դեդ Հասանը նույն պես  (Ասլան Ուսոյան)-ը իր ներդրումն է ունեցել Հայոց պայքարի ու հաղթանակի գործում: 

Հ.Գ. Հիմա  մեզանում «ճշտի գաղափարի հեղինակություններ» գրեթե չեն մնացել,  և  մենք ենք նրանց այդ  գրեթե չմնացածներին այսօր դարձնում  «ճշտի» գաղափարի հետևորդներ:
 

Meganews.am 

Այս թեմայով
am