Մալաթիայի շուկայի հարևանությամբ տղամարդու դի է հայտնաբերվել. Shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։

Ժամը 11-ի սահմաններում  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Մալաթիա տոնավաճառի հարևանությամբ գտնվող, խորհրդային տարիներին հայտնի, «Անուշ» տրիկոտաժի գործարանի մուտքի մոտ դի կա:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Այս թեմայով
am