Հրդեհ Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում․ 70 քաղաքացու տարհանել են, 6 քաղաքացի ծխահարվել է

Ժամը 21:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի Երևանյան փողոցի 1-ին շենքում հրդեհ է բռնկվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են թիվ 45-րդ, թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ և թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը:

Նախնական տեղեկություններով, հրդեհը բռնկվել է 4-րդ հարկի էլեկտրահաշվիչիների տուփից:

Շենքից տարհանվել է 70 քաղաքացու, որոնցից 25-ը երեխաներ են:

Շտապօգնության բժիշկները 6 քաղաքացու տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց: Նրանք ծխահարվել են: 

Այս պահին ամբողջ շենքում դադարեցվել է նաև գազամատակարարումը:

Այս թեմայով
am