Ոստիկանության կողմից լուսաձայնային նռնակներ կիրառելու հետևանքով վնասվածք է ստացել «Հետք»-ի լրագրողը

Կառավարության առջև բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների նկատմամբ ոստիկանության լուսաձայնային նռնակների կիրառելու հետևանքով մի շարք քաղաքացիներ վնասվածքներ են ստացել։

 

Տուժել է  նաև Հետք Գործարանի  լրագրող Անուշ Մկրտչյանը, որը լուսաբանում էր ակցիան։

 

Ըստ նրա՝ ժամը 19։56-ի սահմաններում 2 անգամ պայթյուն է լսվել, որից հետո զգացել է, որ կողային հատվածում վնասվածք ունի։ Անուշը հեռացել է տարածքից, քայլել դեպի Մաշտոցի պողոտա, ապա զանգել է շտապօգնություն։ Ժամանած բժիշկները վիրակապել են ու արձանագրել դեպքը։

Այս թեմայով
am