Իտալիայում 4,9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով որոշ շենքեր են վնասվել

Վաղ առավոտյան Իտալիայի կենտրոնում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածներ չկան, սակայն առանձին շենքեր վնասվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին RaiNews24 հեռուստաալիքի ուղիղ եթերում ասել է Տոսկանայի մարզի ղեկավար Էուջենիո Ջանին։

«Ներկայում երկրաշարժի հետևանքով, որի էպիկենտրոնը գտնվել է Մարադի քաղաքում, որևէ կրիտիկական իրավիճակ չի արձանագրվել։ Որոշ շենքեր վնասվել են։ Իրավասու մարմինները շարունակում են ստուգել շենքերն ու շինությունները։ Երկրաշարժի գոտում անհապաղ փակվել են դպրոցները», - նրա խոսքերն է փոխանցում «РИА Новости» գործակալությունը։

Ըստ Տոսկանայի ղեկավարի՝ արտակարգ իրավիճակների տարբեր ծառայություններ շուրջ 300 հեռախոսազանգ են ստացել մտահոգ քաղաքացիներից։

Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (Ingv) տվյալներով՝ Իտալիայի կենտրոնական մասում տեղի ժամանակով առավոտյան 05։10-ին գրանցվել է 4,9 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվել է 8 կիլոմետր խորության վրա։ Ցնցումները գրանցվել են Տոսկանայի ոչ մեծ Մարադի քաղաքի մերձակայքում, որտեղ ապրում է 3 հազարից պակաս մարդ։ Երկրի մակերևույթի տատանումներն զգացել են Տոսկանայի և Էմիլիա Ռոմանիայի մարզերի բազմաթիվ բնակավայրերի բնակիչներ։

Այս թեմայով
am