Արցախցի մայրը, սոված երեխան գրկին, մերժում է թշնամու ալյուրը․ թշնամիները պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել․ Սաղաթելյան

Արցախի հերոսական ժողովուրդը շրջափակման և սովի պայմաններում ցուցաբերում է աննախադեպ դիմադրություն, գրել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

«Արցախցի մայրը, սոված երեխան գրկին, մերժում է թշնամու կողմից առաջարկվող ալյուրը և հայտարարում՝ սա մեզ համար ստամոքսի պայքար չէ: Վստահ եմ մեր թշնամիներն իրենց պլանները մշակելիս այդ հաշվարկը չէին արել, և այսօր Արցախը իր դիմադրությամբ ու տոկունությամբ ձախողում է ներքին և արտաքին թշնամիների ծրագրերը: 

Եվ այս տոկոնությունն ու համառությունը, իր հողին կառչած մնալու և պայքարելու արցախցու կամքը ստեղծում է նոր իրավիճակ, քաղաքական նոր դասավորություն:

Վերջ ի վերջո, մեր ընտրությունը ոչ թե պատերազմի և խաղաղության միջև է, այլ պայքարելու կամ ցեղասպանվելու: Արցախը, ի հեճուկս մեր թշնամիների, ընտրել է պայքարի ճանապարհը:  Մենք պարտավոր ենք Երևանում և ամբողջ աշխարհում կանգնել Արցախի Հանրապետության կողքին, արցախցու պայքարի կողքին, քանի որ դա հայ ժողովրդի լինելության պայքարն է», - գրել է նա:

Այս թեմայով
am