Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ արդեն օրերով են հացի հերթ կանգնում. ՄԻՊ օգնական․ Sputnik Արմենիա

Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ օրերով են հարցի հերթ կանգնում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։

«Մարդիկ հերթագրվում են ու թե՛ գիշերը, թե՛ ցերեկը անցկացնում հերթերի մեջ։ Ստացվում է` մարդկանց ամբողջ օրն անցնում է հացի խնդիր լուծելու վրա»,– նշեց Ասատրյանը։

Նրա խոսքով` անգամ դեպքեր են եղել, երբ ծնողները երեխաներին են ուղարկում հացի հերթ կանգնելու, նրանք քնում են հերթերի մեջ։ Իսկ տարեցները շատ հաճախ ուղղակի չեն դիմանում, ուշաթափվում են։ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը տեղեկացրեց նաև, որ Արցախում ալյուրի պաշարները վերջացել են, ու հիմա տեղի իշխանությունները փորձում են ամառվա բերքը հավաքել, չորացնել ու հաց ստանալ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Այս թեմայով
am