Ամենախոշոր մրցանակային ֆոնդը Հայաստանում․ Վաղը կմեկնարկի Սամբոյի թեժ առաջնությունը
Օգոստոսի 4-ին կայանալիք «Սամբոյի միջազգային փառատոն»-ին ընդառաջ, որի հովանավորն է Գագիկ Ծառուկյանը, այսօր տեղի ունեցավ մրցաշարի ասուլիսը։
Ասուլիսին ներկա էին Սամբոյի միջազգային ֆեդերացիայի տնօրեն Ալեքսանդր Կորսիկը, Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանն և ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը։
Հայրապետյանի փոխանցմամբ՝ սա վարկանշային այնպիսի մրցաշար է, որը համախմբել միջազգային կարգ ունեցող բազմաթիվ մարզիկների։
Վաղը շուրջ 28 երկրի ներկայացուցիչներ իրենց փայլուն ելույթներով հանդես կգան Հայաստանում՝ հայկական սպորտայի հարթակից։
«Աշխարհի ուշադրությունն այսօր Հայաստանում է, որի համար ուզում եմ շնորհակալություն հայտնել Գագիկ Ծառուկյանին, որը մեզ նման հնարավորություն ընձեռեց, քանի որ սա հրաշալի առիթ է մեր հայ մարզիկների համար ծանոթանալու Սամբոյի նրբությունների ու դրանք գործնականում կիրառելու։
Ի դեպ, մրցաշարի համար նախատեսված է ամենաբարձր մրցանակային ֆոնդը՝ առաջին տեղի համար 10 հազար դոլար»,- ընդգծեց Հայաստանի Սամբոյի ֆեդերացիայի նախագահ`Միքայել Հայրապետյանը:
Ալեքսանդր Կորսիկի խոսքով էլ՝ Հայաստանը սպորտային ասպարեզում, մասնավորապես՝ սամբոյում, ունի զգալի առաջընթաց, որը, իհարկե, պայմանավորված է տքնաջան ու նվիրված աշխատանքով։ Ասում է՝ դրանում մեծ կարևություն և նշանակություն ունի հատկապես ֆեդերացիայի ղեկավար կազմի աջակցությունն ու աշխատանքը, որը գործը դարձնում է ավելի դյուրին և արդյունավետ։
«Կայանալիք միջոցառումն իր տեսակով ոչ միայն յուրօրինակ է, այլև մեծ նշանակություն ունի սամբայի աշխարհում։ Այստեղ հավաքվել են աշխարհի լավագույն մարզիկները սամբայում, որոնք մեզ մոտ առաջիկայում լուրջ գոտեմարտեր են ունենալու։ Դե իսկ մեր հույսերն ու սպասելիքներն էլ և մեծ են, որոնք, կարծում եմ, կարդարանան»,- նշեց Կորսիկը։
ՀԱՕԿ գլխավոր քարտուղարի տեղեկացմամբ էլ՝ միջոցառում միջազգայնորեն զգալի արձագանք է ստացել․ «Մրցանակային ֆոնդն էլ ձևավորվել է պարոն Ծառուկյանի առաջարկությամբ։ Մրցաշարը մեծ ոգևորություն է առաջացրել հայկական և միջազգային հարթակներում։ Մենք էլ մեր հերթին մեծ ակնկալիքներով սպասում ենք դրական արդյուքների»։
Մանրամասները`այստեղ
meganews.am