Կրակոցներ՝ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում

Լուսադեմին` ժամը 05:45-ի սահմաններում հաղորդում է ստացվել, որ Վերածննդի հրապարակում հնչել են կրակոցներ։ Այս մասին հայտնում են Արցախի ՆԳՆ-ից:

 

«Դեպքի վայր է մեկնել քաղաքային վարչության ուժեղացված խումբը:

 

Պարզվել է, որ կրակոցները եղել են հրացանով, որի արձակողը՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն է։ Վերջինս, անսթափ վիճակում, իրեն պատկանող երկփողանի հրացանով հրապարակում օդ է կրակել։

 

Հասարակական կարգը կոպիտ խախտած քաղաքացին բերման է ենթարկվել քաղաքային վարչություն։ Հանգամանքները պարզվում են»։

 

 

Այս թեմայով
am