Բացատրեք՝ ո՞ւր են փողերը, որ ոմն Նիկոլ Փաշինյան Արցախի վրա մատ թափ չտա. Արցախի ԱԺ պատգամավոր

2020 թվականի նոյեմբերի 1-ից հետո 70 հոգի իրավաբանական և ֆիզիկական անձինք վարկային փոխառություն են ստացել․ մարդիկ կան՝ 8 մլրդ 438 միլիոն են ստացել, մարդիկ կան, որոնք ստացել են 5 մլրդ 375 միլիոն վարկային փոխառություն։ Այս մասին այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  արտահերթ նստաշրջանի ժամանակ հայտարարել է  «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը, հայտնում է «Մեդիահաբը»։

Նա կոչ-հորդորով դիմել է իշխանությանը, որպեսզի նրանք ամեն կերպ աջակցեն, թույլ տան այս գումարները, որոնց մեծ մասը ժամկետանց են, իրենց գործառույթները իրականացնեն։

 «Քանի որ մենք՝ պատգամավորական նախաձեռնությամբ, չկարողացանք պատերազմից հետո մեր իրական ռեսուրները ճիշտ և նպատակային օգտագործել, թույլ տալ այս գումարները, որոնց մեծ մասը ժամկետանց են,  իրենց գործառույթները իրականացնել, և որպեսզի Հայաստանից ոմն մեկը՝ Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով, 120 հազար բնակչության վրա մատ թափ չտա ու ասի՝ գումարներ ենք տվել՝ բադրիջան չեն կարողանում աճեցնել․ սա դրա պատասխանն է»,- ասաց նա՝ ներկայացնելով նախաձեռնության անհրաժեշտությունը։ 

Գալստյանը նաև կոչ է արել իշխանության մարմիններին պատասխանել Նիկոլ Փաշինյանի մեղադրաքներին, այլապես լռությունը համաձայնության նշան կդիտարկվի։

Նշենք, որ արտահերթ նստաշրջանը ուղիղ եթերով չի հեռարձակվել, թեև դա պահանջ է, սակայն MediaHub-ի ձեռքի տակ է հայտնվել Դավիթ Գալստյանի ելույթը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 

Այս թեմայով
am