Եթե «Ալաշկերտը» հաղթահարի «Դեբրեցենի» արգելքը, հաջորդ փուլում կխաղա ավստրիական «Ռապիդի» հետ

Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացած ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության 3-րդ փուլի վիճակահանությունում պարզվել է նաև «Ալաշկերտի» մրցակիցը, եթե հայկական ակումբին աջողվի երկրորդ փուլում հաղթահարել հունգարական «Դեբրեցենի» արգելքը: Այդ դեպքում հաջորդ փուլում Վահե Գևորգյանի թիմը կմրցի Վիենայի «Ռապիդի» հետ:

Հիշեցնենք՝ «Դեբրեցենի» հետ երևանյան թիմի առաջին խաղը կկայանա հուլիսի 27-ին Աբովյանում: Հանդիպման մեկնարկը 19:00-ին է:

Այս թեմայով
am