Ավտոշարասյունը սպասում է ԼՂ մուտք գործելուն, Բաքվից ցինիկ հայտարարություններ են արվել․ Կոստանյան

Հայաստանից մարդասիրական ավտոշարասյունը սպասում է Լեռնային Ղարաբաղ մուտք գործելուն։ Այդ մասին թվիթերում գրել է ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը.

Ադրբեջանը չի կատարում ՄԱԿ-ի Միջազգային դատարանի պարտադիր որոշումը,- նշել է Կոստանյանը։ 

Նա հիշեցրեց՝ Բաքվից արդեն անմարդկային ու ցինիկ հայտարարություններ են արվել, թե «խաղն ավարտված է»։

Այս թեմայով
am