Սեփական տան ավտոտնակում հայտնաբերվել է Ոստիկանության զորքերի 32-ամյա ծառայողի կախված դին

Այսօր՝ հուլիսի 20-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։50-ի սահմաններում Ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Սարի Թաղի տներից մեկի ավտոտնակում ինքնասպանություն է տեղի ունեցել։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

 

Ոստիկաններն ու քննիչները ավտոտնակում պարանով կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 32-ամյա Վ․Ա․-ի դին։

 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ 

 

Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը ծառայում էր ՀՀ ՆԳՆ Ոստիկանության զորքերի զորամասերից մեկում։

 

 

Այս թեմայով
am