Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ. Սարգիս Խանդանյան

«Հայաստանի դիրքորոշումն անփոփոխ է Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության պաշտպանության հարցում՝ Ստեփանակերտը պետք է բանակցի Բաքվի հետ»,- ասուլիսում հայտարարել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության ղեկավար Սարգիս Խանդանյանը։

 

Նա իհարկե նշել է, որ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակն օր-օրի ավելի սարսափելի է դառնում և իրենք այդ մասին անդադար խոսում են բոլոր խորհրդարանական շփումներում, բայց ընդգծեց, որ Հայաստանի դերն այդ հարցում ընդամենը խորհրդարանային դիվանագիտության շնորհիվ այդ հարցերը բարձրաձայնելն է, ինչը կենթադրի, օրինակ, միջազգային ավելի լայն ներկայություն Լեռնային Ղարաբաղում, որն ավելի հստակ և երաշխավորված կպաշտպանի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները։

 

 

Այս թեմայով
am