Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահին՝ Հանրապետության Ազգային տոնի առթիվ

Հայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Հանրապետության Ազգային տոնի առթիվ: «Մեծարգո պարոն Նախագահ, Հարգելի Էմանուել, Ընդունե՛ք իմ ջերմագին շնորհավորանքները Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ։ Ուրախ եմ ականատեսը լինելու Ձեր նախագահությամբ Ֆրանսիայի առաջընթացին՝ հակառակ համաշխարհային և ներքին մարտահրավերների։ Դուք ցուցաբերել եք բացառիկ տոկունություն և վճռականություն, իսկ երկրի առաջընթացի Ձեր տեսլականն ու հանձնառությունն իսկական ոգեշնչման աղբյուր են շատերի համար։ Անկեղծ շնորհակալությունս եմ հայտնում իմ երկրին ցուցաբերվող Ձեր անսասան աջակցության ու բարեկամության համար։ Մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված Ձեր ջանքերը, ինչպես նաև անձնական նվիվածությունը Հայաստանին իսկապես նշանակալի են։ Մաղթում եմ Ձեզ ու ֆրանսիացի ժողովրդին ուրախությամբ և ազգային հպարտությամբ լի տոնական օր»:

Այս թեմայով
am