Մոսկվան սպասում է Բրյուսելում Ալիև-Փաշինյան հանդիպման արդյունքներին. Զախարովա
Մոսկվան աջակցում է ցանկացած կառուցողական միջնորդության, որը կհանգեցնի Բաքվի և Երևանի միջև խաղաղության, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով հուլիսի 15-ին Բրյուսելում կայանալիք Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։ Նրա խոսքով, վաղաժամ է որևէ եզրակացություն անելը։
«Մենք աջակցում ենք ցանկացած կառուցողական միջնորդության, որը տանում է դեպի կայուն խաղաղություն։ Ուստի պետք է եզրակացություններ անել հանդիպման արդյունքների հիման վրա»,- ասել է նա։