Վթարի ենթարկված մեքենան Պաշտպանության նախարարին չի ուղեկցում․ ՊՆ խոսնակ

Շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, պաշտպանության նախարարի անվտանգությունն ապահովում է պետական պահպանության ծառայությունը, տվյալ ավտոմեքենան չի սպասարկում պետական պահպանության ծառայության աշխատակիցներին և, հետևաբար, պաշտպանության նախարարին չի ուղեկցում․ այս մասին «Մեդիահաբ»-ին փոխանցել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը գրել էր, թե վթարի են ենթարկվել Սուրեն Պապիկյանին ուղեկցող անվտանգության աշխատակիցները:

Այս թեմայով
am