Թուրքիայում հայտնել են, թե որքան գումար է բերել երկրին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը

Ստամբուլում կայացած ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը Թուրքիային ապահովել է 200 միլիոն դոլարի արտարժույթի ներհոսք։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Մեհմեթ Բույուկաքսին։

«Ամբողջ աշխարհից հյուրերը եկան եզրափակիչ և 200 միլիոն դոլար արժույթի տեսքով իրենց ներդրումն ունեցան մեր երկրի տնտեսության մեջ»,-ասել է նա

Հիշեցնենք, որ երեկ «Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը:

Այս թեմայով
am