«Բորուսիա»-ն հետաքրքրված է Սպերցյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել Մյոնխենգլադբախի «Բորուսիա»։ Այս մասին հայտնում է Armsport-ը։

 

Նշվում է, որ գերմանական թիմը մարզում է Դանիել Ֆարկեն, որը նախորդ տարի 1,5 ամիս աշխատել է ռուսական ակումբում։

 

«Ֆարկեն շատ է ցանկանում Սպերցյանին իր թիմ բերել, նրա նկատմամբ հետաքրքրություն կա: Բայց հավանականություն կա, որ Ֆարկեն ամռանը կհեռանա «Բորուսիայից»: Պետք է սպասել մինչև մրցաշրջանի ավարտը»,- RB Sport-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:

 

Սպերցյանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

 

 

Այս թեմայով
am