Փաշինյանի թիմակիցները խաբել են. մաս 16. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական խմբակցության պատգամավորները շարունակում են մանիպուլացնել հանրությանը: Այսպես, Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանն ապրիլի 18-ին հայտարարել է, թե 2008-17 թվականներին Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ չի աճել։ Պատգամավորի պնդմամբ՝ պատերազմում պարտության պատճառը դա էր։
նույն Պապոյանը, դարձյալ ԱԺ ամբիոնից խոսելով ներկա իշխանության տարիներին ՀՆԱ ցուցանիշի մասին, ներկայացնում էր այն դրամային արտահայտությամբ՝ պնդելով, որ 2007-ի համեմատ՝ 2020-ին երկրի ՀՆԱ-ն կրկնապատկվել է։ Այսինքն՝ Պապոյանը իրենց իշխանությանը ձեռքբերում վերագրելու նպատակով ՀՆԱ աճը ներկայացնում էր դրամային արտահայտությամբ, քանի որ այդպես հնարավոր էր, 2007-ի համեմատ, կրկնակի աճ ներկայացնել։
Միեւնույն ժամանակ, նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշը պատգամավորը ներկայացնում է դոլարային արտահայտությամբ, քանի որ այդպես ՀՆԱ-ն չի աճել, ինչը, ըստ Պապոյանի, ձախողված տնտեսական քաղաքականության հետեւանք էր։ Այսպիսով, Պապոյանը, քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված, մանիպուլացնում է գործող ու նախկին իշխանությունների օրոք ՀՆԱ ցուցանիշները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։