Ադրբեջանցի մարզիկին հաղթած Արսեն Խանջյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Մարզական սամբոյի 98 կգ քաշային կարգում ելույթ ունեցող Արսեն Խանջյանը Իսրայելի Հայֆա քաղաքում ընթացող Եվրոպայի առաջնությունում դարձել է չեմպիոն:

Խանջյանը մեկնարկում հաղթել է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեռնոսկուլովին, ապա՝ ադրբեջանցի Ջավադզադեին, իսկ եզրափակիչում առավելության է հասել Վրաստանի ներկայացուցիչ Դավիդի Լոռիաշվիլիի նկատմամբ և հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

Ավելի վաղ մարզական սամբոյի մրցաշարում երրորդ տեղն էին զբաղեցրել Նարեկ Դալլաքյանը (64 կգ ) և Բորիս Շատվերյանը (79 կգ ):

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը կտևի մինչև ապրիլի 23-ը: Մրցումային երկրորդ օրը պայքարի մեջ կմտնեն մարզական սամբոն ներկայացնող Տիգրան Կիրակոսյանը (58կգ), Արամ Աղաջանյանը (71 կգ), Վահագն Չալյանը (88կգ), Նորիկ Խուրշուդյանը (+98կգ), կանանց մրցապայքարում՝ Վարսիկ Գրիգորյանը (54 կգ) և մարտական սամբոն ներկայացնող Արման Ավանեսյանը (98 կգ):

Այս թեմայով
am