Այսօր խորհրդարանում տեղի կունենա փակ քննարկում. «Ժողովուրդ»
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության նախաձեռնած քննարկման ժամանակ պատգամավորները գործադիրից բացատրություններ կլսեն վերջին օրերին Սյունիքում ու Գեղարքունիքում տեղի ունեցած սահմանային լարումների մասին։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, փակ քննարկմանը մասնակցելու է ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, լինելու են ներկայացուցիչներ նաև ՊՆ-ից և Զինված ուժերից, որոնք տիրապետում են սահմանային իրավիճակին և իրավիճակի մասին կարող են հստակ պարզաբանումներ տալ: