«Բարսելոնայի» ղեկավարությունը կհանդիպի Լա լիգայի պաշտոնյաների հետ` քննարկելու Մեսսիի տեղափոխության հնարավորությունները

«Բարսելոնան» հաջորդ շաբաթ հանդիպում է պլանավորել Լա լիգայի պաշտոնյաների հետ, որպեսզի ելք գտնի՝ պայմանագիր կնքելու ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, որի պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտին: Այս մասին հայտնում է Sport.es-ը։

Ակումբն արդեն պատրաստել է ծրագիր, որը թույլ կտա 35-ամյա արգենտինացու վերադարձը տեղավորել ֆինանսական ֆեյր-փլեյի շրջանակներում։ Այժմ միակ բանը, որը բարդացնում է հնարավոր տեղափոխությունը, «Բարսելոնայի» անկայուն ֆինանսական վիճակն է. Լա լիգայի կանոնների պատճառով ակումբները պետք է զգալիորեն կրճատեն իրենց աշխատավարձերը նոր տեղափոխություններին ընդառաջ:

Այս թեմայով
am