Մհեր Սահակյանն ազատ արձակվեց
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ներկայացուցիչ Մհեր Սահակյանը, որը ձերբակալվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին հարվածելու համար, այսօր ազատ արձակվեց ձերբակալվածների պահման վայրից:
Նրան դիմավորողների թվում էին «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Իշխան Սաղաթելյանն ու Գեղամ Մանուկյանը։