Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը խիստ անընդունելի է
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՅԴ-ական Կարեն Մկրտչյանի մասնակցությամբ՝ Կասկադում տեղի ունեցած միջադեպին:
«ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կողմից քաղաքացու նկատմամբ ցուցաբերված նսեմացման հրապարակային քայլը Երևանի կենտրոնում խիստ անընդունելի է:
ՀՀ պետական պաշտոնյան պետք է ցուցաբերի ծայրաստիճան զսպվածություն. ուղղակի պարտավոր է բոլոր իրավիճակներում»:
Հիշեցնենք՝ ըստ ՀՅԴ-ական Կարեն Մկրտյանի՝ ինքը Ալեն Սիմոնյանին անվանել է «դավաճան», վերջինս էլ «թքել է իր աչքին»: