Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ

Մենք բարձր ենք գնահատում բարեկամական հարաբերությունները Հայաստանի հետ, պատրաստ ենք զարգացնել տնտեսական և հումանիտար կապերը. ասել է Լավրովը իր հայ գործընկերոջ հետ բանակցություններում։

 

ՌԴ ԱԳ նախարարը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը նշել է, որ երկու երկրների ղեկավարների միջև ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ծավալվել, այդ թվում՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի միջոցով։

 

▫️Արտաքին գործերի նախարարությունները պետք է աշխատեն նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի մայիսին կայանալիք նիստի փաստաթղթերի վրա։

 

▫️Ռուսաստանը Հայաստանի առաջատար գործընկերն ու ներդրողն է․ անցյալ տարի առևտուրը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 5 միլիարդ դոլարի՝ օգնելով Երևանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ:

 

▫️Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ եռակողմ Հայտարարությունները մնում են իրավիճակի կայունացման համար լուծումների իրականացման բանալին։ Ռուսական կողմը պատրաստ է աջակցել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, սահմանազատմանը, Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի համաձայնեցմանը։

Այս թեմայով
am