Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել
Ռուսաստանցի հայ մեդիագործիչ, հրատարակիչ, «Նյուս Մեդիա» հոլդինգի հիմնադիր Արամ Գաբրելյանովին թույլ չեն տվել Հայաստան մուտք գործել։
Արամ Գաբրիելյանովն այսօր ժամանել էր Երևան տիկնոջ հետ մեկ օրով և պետք է նաև առանձին դասախոսություն կարդար հայաստանյան լրատվամիջոցների լրագրողների համար կազմակերպված լրագրության դասերին՝ եզրափակելով տասնօրյա սեմինարը։
Սակայն նրան թույլ չեն տվել Զվարթնոց օդանավակայանից դուրս գալ։
Երկու ժամ օդանավակայանում անցկացնելուց հետո նա հետադարձ տոմս է ձեռք բերել` հասկանալով, որ ՀՀ իշխանություններն արգելել են նրա մուտքը Հայաստան։