ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագիծն ընթացքի մեջ է
ՀԱԷԿ-ի թիվ 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման նախագիծն ընթացքի մեջ է:
«Աշխատանքներն իրականացվելու են 2023-2026 թվականներին, մշակվել և Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի հետ համաձայնեցվել է ՇԺԵ-2 հայեցակարգը, պատրաստ է նաև Կառավարության որոշման նախագիծը, որով կմեկնարկի գործընթացը։ Արդյունքում ակնկալվում է, որ Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկը հնարավոր կլինի անվտանգ շահագործել մինչև 2036 թվականը»,– զեկուցվել է ՀՀ վարչապետին։