Աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետն ու պաշտպանության նախարարը քննարկել են Համագործակցության ընդլայնման հնարավորություններն
Պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի համագործակցության ընդլայնման հնարավորություններն են քննարկել աշխատանքային այցով Հնդկաստանում գտնվող ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Էդվարդ Ասրյանը և Հնդկաստանի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանը։
Այցի շրջանակում գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը մասնակցել է Հնդկաստանի Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմում անցկացված տարածաշրջանային անվտանգության և հայ-հնդկական պաշտպանական համագործակցության շուրջ քննարկումներին, ներկայացրել Հայաստանի շուրջ ծառացած անվտանգային մարտահրավերները։