«Երբ իմ եղբայրը Շուշիի մատույցներում կռվում էր, ո՞ւր էր Սեյրան Օհանյանը»․ Անահիտ Ավանեսյան
|
«Երբ իմ եղբայրը Շուշիի մատույցներում կռվում էր ներքին գործերի իր գնդով և գտնվում էր շրջափակման մեջ, ո՞ւր էր Սեյրան Օհանյանը։ Ինքը շատ լավ գիտի, շատ լավ ճանաչում էր իմ եղբորը և ես այս հարցը տալիս եմ նորից․ ինչո՞ւ իմ եղբայրը զոհվեց, իսկ Սեյրան Օհանյանը այնտես չէր»,- պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե «մարդիկ ասում էին, որ դուք գոնե պետք է համաձայն չլինեիք վարչապետի մտքերի հետ, երբ դիմելով արցախցի գործչին ասել է, թե ինչու չեք զոհվել, որովհետև ձեր եղբայրը զոհվել է, դուք զինծառայողի մայր եք», ասել է ԱՆ Անահիտ Ավանեսյանը։ «Բոլորը այնտեղ պետք է լինեին, քանի որ շատ բարձր էին գոռում Ղարաբաղի մասով, ուրեմն գոռալուց առաջ և հետո գոնե պետք է այնտեղ լինեին։ Ո՞ւր էր Քոչարյանը, ո՞ւր էին նրա որդիները, ո՞ւր էին այդ պսևդոէլիտայի որդիներն ու եղբայրները»,- նշել է Ավանեսյանը։ |