Լոռիում խոսեցինք մարդկանց հուզող խնդիրների, նրանց սպասումների և մեր երկրի վաղվա օրվա մասին․Ծառուկյան
Լոռեցիներին բնորոշ ջերմ ու հյուրընկալ ընդունելությամբ հանդիպումներ ունեցանք Սպիտակ, Ստեփանավան, Օձուն և Ալավերդի համայնքներում, Facebook-ում գրել է Գագիկ Ծառուկյանը։
«Անկեղծ զրույցների ընթացքում խոսեցինք մարդկանց հուզող խնդիրների, նրանց սպասումների և մեր երկրի վաղվա օրվա մասին։
Հայաստանի հյուսիսային դարպասում ևս ապրում է հույսը՝ ունենալու անվտանգ, արդար և բարեկեցիկ երկիր։
Մեր ժողովրդի ուժը միասնության մեջ է, և հենց այդ ուժով են ծնվում դրական փոփոխությունները։
Սպասե՛ք լավ փոփոխությունների»։