«Միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով ձեռք բերել լոլիկ». Գևորգ Պապոյան

«Տոննաներով լոլիկը հասել է, բազմաթիվ քաղաքացիներ չգիտեն ինչ անեն. ի՞նչ է լինելու այս մարդկանց հարցը»,-Բյուրականում քարոզարշավի ժամանակ հարց ուղղվեց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին:

Նա պատասխանեց. «Լուծումներ կգտնենք, վաղը, մյուս օրը կասենք դրա մասին, կառավարությունը կաջակցի բոլորին, որի արդյունքում գնանկում կունենանք: Միլիոնավոր մարդիկ հնարավորություն կունենան հարմար գներով ձեռք բերել լոլիկ: Սրա արդյունքում մեր բնակչությունը շահելու է, ջերմոցատերերն էլ իրացնելու են իրենց: Տեսնում եմ որոշակի գնանկում: Եվրոպական երկրներ արտահանման համար աջակցության ծրագիր կմշակենք»:


Այս թեմայով
am