«Կայզեր» սուպերմարկետի հետնամասում 19-ամյա երիտասարդը դանակահարել է 17-ամյա տղային
Ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, որ գոտկային շրջանի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 17-ամյա պատանի: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Նա հայտնել էր, որ ընկել է:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ «Կայզեր» սուպերմարկետի հետնամասում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ հիվանդանոց տեղափոխվածին դանակով խփել էր 19-ամյա երիտասարդը: Բացատրական աշխատանքի արդյունքում նա ներկայացել է Մաշտոցի բաժին և ձերբակալվել:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: