Եղբայրը ծեծով ստիպել է քրոջն ու նրա 2 երեխաներին մուրալ․ ինչպես են մարդիկ հայտնվում դրսում
Թրաֆիքինգի հերթական զոհերից մեկն էլ միջին տարիքի մի կին է, որը շահագործվել է եղբոր կողմից։ Եղբայրն իմացել է, որ քույրն իր երկու երեխաների հետ անօթևան է մնացել, օգնելու պատրվակով իր տուն է հրավիրել նրանց և որոշ ժամանակ անց համոզելու միջոցով ուղարկել է մուրացկանության՝ ասելով, թե անհրաժեշտ է սննդի գումար վաստակել, միասին հոգալ բոլոր ծախսերը։ Կինը գնացել է այդ քայլին․ սկզբնական շրջանում «վաստակած գումարը» կիսել են, իսկ հետո եղբայրը հրաժարվել է քրոջ հետ կիսել կենցաղային հոգսերը։ Իսկ երբ կինն ընդվզել է՝ ասելով, որ կարող է իր գումարով առանձին էլ ապրել, եղբայրը դաժան ծեծի է ենթարկել նրան։
Ամբողջ նյութը կարդացեք այստեղ։