Հակոբ Արշակյանը Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի խոսնակին հրավիրել է Հայաստան

Նյու Դելիում անցկացվող  «Ռաիսինա երկխոսություն 2023» 8-րդ համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Հնդկաստան բարեկամական խմբի ղեկավար Հակոբ Արշակյանը  հանդիպել է Հնդկաստանի խորհրդարանի Լոք Սաբհայի խոսնակ Օմ Բիրլայի հետ․ տեղեկանում ենք ԱԺ-ից:

 

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է բարեկամ Հնդկաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմամբ առեւտրի, տրանսպորտի և կապի, պաշտպանության, առողջապահության, գյուղատնտեսության, մշակույթի, գիտության և կրթության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

 

Նա անդրադարձել է ադրբեջանական ագրեսիային՝ Լաչինի միջանցքը փակելուն, դրա հետևանքներին։ Նշել է նաև, որ 2021թ․ մայիսի 12-ից ադրբեջանական ԶՈՒ-ն 3 անգամ խախտել են ՀՀ տարածքային ամբողջականությունը՝ ապօրինի ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք:

 

Օմ Բիրլան առկա մարտահրավերների հաղթահարման հարցում իր համերաշխությունն ու աջակցությունն է հայտնել ՀՀ-ին ու հայ ժողովրդին:

 

Այս թեմայով
am