Տղամարդու և կնոջ առեղծվածային հնագույն դամբարան՝ Հայաստանում
Հայաստանի հնագույն Մեծամոր բերդաքաղաքում հայտնաբերվել է դամբարան, որը թվագրվում է Եգիպտոսում Ռամզես II-ի օրոք և մ.թ.ա. 1300-1200 թվականներին։
Այս մասին հայտնում է Nauka w Polsce կայքը։
«Նրանց մահը առեղծված է, քանի որ մենք չգիտենք դրա պատճառները: Բայց ամեն ինչ ցույց է տալիս, որ նրանք մահացել են միաժամանակ. գերեզմանի վերաբացման հետքեր չկան», – ասում է հնագետ Քշիշտոֆ Յակուբյակը:
Գերեզմանում թաղված են տղամարդ և կին, ովքեր մահացել են 30-40 տարեկանում։ Այն չի թալանվել և հագեցած է եղել հարուստ իրերով։
Գերեզմանում կան նաև մի քանի տասնյակ կախազարդեր, մոտ մեկ տասնյակ կերամիկական անոթներ և ֆայանսի կոլբ։