Աջափնյակում մետրոյի նոր կայարան է կառուցվելու
ՀՀ կառավարությունը 1 մլրդ 100 մլն դրամ հատկացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ Աջափնյակի մետրոյի նոր կայարանի կառուցման նախագծման աշխատանքների ֆինանսավորման համար:
Նախնական հաշվարկներով Աջափնյակի կայարանի շինարարությունը կտևի 2 տարի: Կայարանի ընդհանուր երկարությունը լինելու է շուրջ 1.5 կմ:
Կանխատեսվում է, որ Աջափնյակի կայարանի շահագործմամբ մետրոյում ուղևորափոխադրումների քանակը աճելու է 22 տոկոսով: